ԱՌԱՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանի տարածքում առաքումն իրականացվում է 1 օրվա ընթացքում։ Առաքման արժեքը կազմում է 1000 դրամ։ Եթե հաճախորդը չի վերցնում պատվերը, պարտավոր է վճարել միայն առաքման արժեքը։
ԱՌԱՔՈՒՄ ՄԱՐԶԵՐ
Առաքումը դեպի Հայաստանի մարզեր իրականացվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված հեռավորությունից և ծանրաբեռնվածությունից։ Առաքման արժեքը կազմում է 1500 դրամ։ Եթե հաճախորդը չի վերցնում պատվերը, պարտավոր է վճարել միայն առաքման արժեքը։
ՎԵՐՑՆԵԼ ԽԱՆՈՒԹԻՑ
Scarpe Multibrand, Carpisa, Geox, Clarks, Timberland
խանութները կարող են ծառայել որպես առաքման կետ։ Պատվերը կարող է առաքվել Ձեր նախընտրած մասնաճյուղ, որտեղից կարող եք վերցնել այն։ «Վերցնել խանութից» ծառայությունն անվճար է։
Վերադարձի Քաղաքականություն
Scarpe Multibrand, Carpisa, Geox, Clarks, Timberland խանութ-սրահներից և scarpe.am կայքից գնված ապրանքատեսակներից վերադարձի և փոխանակման ենթակա չեն միայն
- կոշիկների խնամքի միջոցները
- ներդիրները
ԱՊՐԱՆՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
scarpe.am կայքից և Scarpe Multibrand, Carpisa, Geox, Clarks, Timberland խանութներից գնված ապրանքները ենթակա են փոխանակման գնման օրվանից 14 օրվա ընթացքում։ Փոխանակման համար անհրաժեշտ է`
- ՀԴՄ կտրոնի առկայություն
- Ապրանքը պետք է լինի գործարանային վիճակում
- Ապրանքը պետք է լինի նախնական փաթեթավորմամբ՝ կոշիկների դեպքում տուփով, հագուստի և պայուսակների դեպքում՝ պիտակով
Փոխանակումը նույն արժեքի կամ ավելի բարձր արժեք ունեցող մոդելի հետ կարող եք կատարել ցանկացած մասնաճյուղում, իսկ ավելի ցածր արժեքի ապրանքի հետ փոխանակում կարող եք կատարել միայն նույն մասնաճյուղում, եթե վճարումն իրականացվել է անկանխիկ և ցանկացած մասնաճյուղում, եթե վճարումը կատարվել է կանխիկ եղանակով։ Օնլայն գնված ապրանքները հնարավոր է փոխանակել ցանկացած մասնաճյուղում։
ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
scarpe.am կայքից և Scarpe Multibrand, Carpisa, Geox, Clarks, Timberland խանութներից գնված ապրանքները ենթակա են վերադարձի 14 օրվա ընթացքում։
Եթե գնումը կատարվել է անկանխիկ եղանակով, վերադարձը հնարավոր է կատարել միայն նույն մասնաճյուղում, իսկ կանխիկ վճարման դեպքում՝ ցանկացած մասնաճյուղում։ Օնլայն գնված ապրանքները կարող եք վերադարձնել ցանկացած մասնաճյուղում։
Վերադարձ իրականացնելու համար անհրաժեշտ է՝
- ՀԴՄ կտրոնի առկայություն
- Ապրանքը պետք է լինի գործարանային վիճակում
- Ապրանքը պետք է լինի նախնական փաթեթավորմամբ՝ կոշիկների դեպքում տուփով, հագուստի և պայուսակների դեպքում՝ պիտակով