ECCO

ECCO-ն դանիական հանրահայտ կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Արդեն 60 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում: Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում: Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգիաները, հարմարավետությունը և նորաձև դիզայնը: