GEOX NEW COLLECTION

Մեր մասին

SCARPE MULTIBRAND

Մեր ընկերության պատմությունը սկսվել է դեռևս 2013 թվականից, երբ Carpisa-ի առաջին խանութ-սրահը բացեց իր դռները։ Այնուհետև 2018 թվականին Carpisa-ին հաջորդեց Geox-ը, իսկ 2021 թվականին նաև Ecco-ն, որից հետո ստեղծվեց Scarpe Multibrand-ը՝ առաջարկելով կոշիկների և պայուսակների ընտրության լայն և բազմազան հնարավորություն։ Այժմ ընկերությունը հանդիսանում է եվրոպական մի շարք հանրահայտ կոշիկների բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Geox, Ecco, Clarks, Timberland, Nero Giardini, Liu Jo, Riker, Pepe Jeans և այլ բրենդներ։

Scarpe Multibrand-ը մեզ ավելի է մոտեցրել հայտնի, որակյալ և նորաոճ կոշիկների բրենդերին։ Տեսականին առանձնանում իր բարձր որակով, դիմացկունությամբ և ոճային լուծումներով։

Scarpe Multibrand-ից կկարողանաք կատարել տարբեր ճաշակի և նախասիրություններին համապատասխան գնումներ՝ Ձեր, Ձեր երեխաների և ընտանիքի բոլոր անդամների համար՝ առօրյա ոճից մինչև դասական:

Scarpe-ի խանութ-սրահները կարող եք գտնել Երևանի մոլլերում և կենտրոնում։

Մեր ընկերության առավելություններն են՝

- տեսականու բազմազանությունը, բարձր որակը և դիմացկունությունը
- հնարավորություն ծանոթանալու մի շարք հանրահայտ և բազմազան բրենդների տեսականուն առանց խանութներով երկար շրջելու, այցելելով ընդամենը 1 խանութ-սրահ կամ կայք
- մեր խանութ-սրահները կարող եք գտնել Երևանի գրեթե բոլոր մոլլերում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր համայքների բնակիչներին մոտենալ իրենց նախընտրած մասնաճյուղ և կատարել հարմարավետ գնումներ
- պարզ և հարմար կայքի առկայություն, որի շնորհիվ կարող եք հաշված վայրկյանների ընթացքում գրանցել առցանց պատվերներ արագ առաքում Երևանում՝ տեղում փորձելու և վերադարձի հնարավորությամբ
- դռնից դուռ առաքում Հայաստանի բոլոր մարզերում 3-5 աշխատանքային օրվա ընթացքում
- բարձրակարգ և հոգատար սպասարկում
- փոխհատուցում ապրանքների գործարանային վնասվաքների դեպքում
- եվրոպական գներին մոտ արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խնայել ձեր ժամանակը և արտերկրից պատվերներ կատարելու փոխարեն գնել Հայաստանից՝ ունենալով փորձելու և ետվերադարձի հնարավորություն

Հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները ՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ապրանքների լայն տեսականի ՝ հնարավորինս հասանելի գներով: Մեր թիմը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի բավարարի նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդների պահանջները։

CARPISA

Carpisa-ն հիմնադրվել է 2001 թվականին Իտալիայում և արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Այսօր ապրանքանիշն ունի հարյուրավոր խանութներ ամբողջ Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում:

Carpisa-ն առաջարկում է իտալական դիզայն ունեցող ֆունկցիոնալ ապրանքների լայն տեսականի առօրյա կյանքի և ճանապարհորդությունների համար: Անկախ նրանից, թե փնտրում եք աքսեսուար աշխատանքի, հանգստի կամ ճանապարհորդության համար, Carpisa-ի բազմազան տեսականուց կկարողանաք գտնել Ձեր կարիքներին և ճաշակին համապատասխան մոդել։

Այստեղ կարող եք գտնել`

- նորաձև և էլեգանտ պայուսակներ, ուսապարկեր, դրամապանակներ և աքսեսուարներ
- պրոֆեսիոնալ արտադրանք, ինչպիսիք են համակարգչային պայուսակներ, ուսապարկեր և աքսեսուարներ
- ամուր ճամպրուկներ, սայլակներ, ճամփորդական պայուսակներ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն ձեր հանգիստը:

Carpisa-ի առաքելությունն է առաջարկել հաճախորդներին լայն տեսականի հասանելի գնով և հարմար կյանքի ցանկացած իրավիճակների համար։

Յուրաքանչյուր մոդել պատրաստված է բարձրորակ նյութերից և մանրուքների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ ՝ ապահովելով ֆունկցիոնալություն և ամրություն, միևնույն ժամանաակ պահպանելով գեղեցիկ և ոճային տեսք։

Carpisa-ն ակտիվորեն իրականացնում է բնապահպանական նախաձեռնություններ։ Իր “Green Oriented” փիլիսոփայության և Pianoforte Group-ի հետ համագործակցության շրջանակներում բրենդն օգտագործում է միայն վերամշակված և էկոլոգիապես մաքուր նյութեր։ Carpisa գիտահետազոտական լաբորատորիան մշտապես զբաղվում է նոր նյութերի փորձարկմամբ և վերլուծությամբ, ինչպես նաև նոր տեխնիկական լուծումներով շարունակական հետազոտություններով և փորձարկումներով ՝ նպատակ ունենալով բարձրացնել օգտագործվող նյութերի ամրությունը, թեթևությունը և գործառնական բնութագրերը:

Բրենդի համար կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ սպառողը կարող է իրեն հարմարավետ զգալ և օգտվել արտադրանքի գնի և որակի գերազանց հարաբերակցությունից։

15+
ԲՐԵՆԴ
250.000+
ՀԱՃԱԽՈՐԴ
19
ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Scarpe Multibrand Northern Avenue
6/13 Northern Ave., 2nd floor
11:00-22:00
Scarpe Multibrand Abovyan street
26 Abovyan St.
11:00-22:00
Scarpe Multibrand Yerevan Mall
34/3 Arshakunyats Ave.
10:00-22:00
Scarpe Multibrand Dalma Garden Mall
3 Tsitsernakaberdi Highway
10:00-22:00
Scarpe Multibrand Rio Mall
8 Vahram Papazyan St.
10:00-22:00
Scarpe Multibrand Megamall
16 Gai Ave.
10:00-22:00
Carpisa Abovyan street
26 Abovyan St.
11:00-22:00
Carpisa Dalma Garden Mall
3 Tsitsernakaberdi Highway
10:00-22:00
Carpisa Yerevan Mall
34/3 Arshakunyats Ave.
10:00-22:00
Carpisa Megamall
16 Gai Ave.
10:00-22:00
Carpisa Rio Mall
8 Vahram Papazyan St.
10:00-22:00
Geox Dalma Garden Mall
3 Tsitsernakaberdi Highway
10:00-22:00
Geox Northern Avenue
6/13 Northern Ave.
11:00-22:00
Ecco Dalma Garden Mall
3 Tsitsernakaberdi Highway
10:00-22:00
Ecco Northern Avenue
6/15 Northern Ave.
11:00-22:00
Clarks Northern Avenue
6/16 Northern Ave.
11:00-22:00
Timberland Northern Avenue
6/15 Northern Ave.
11:00-22:00
Timberland Dalma Garden Mall
3 Tsitsernakaberdi Highway
10:00-22:00
Scarpe OUTLET
26 Abovyan St.
11:00-22:00