Ինչպե՞ս ընտրել կատարյալ Geox կոշիկներ` Հարմարավետություն և շնչող տեխնոլոգիա

Geox-ի նորարարական տեխնոլոգիաները ստեղծված են ակտիվ կյանքի համար՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն շնչող ներբանների և օպտիմալ օդափոխության շնորհիվ։ Յուրաքանչյուր քայլը դառնում է թեթև, բնական և լիովին ազատ։

Zero Shock- Spherica համակարգ
ZERO SHOCK համակարգով ներբանը(տակացուն) կազմված է երկու միացված շերտերից, որոնք ունեն տարբեր խտություն, և այն առանձնանում է շատ փափուկ գնդաձեւ տարրերով։ Սա ապահովում է ավելի մեծ հարմարավետություն և ամորտիզացիա քայլելու ընթացքում։ Գնդաձեւ տարրերը տեղակայված են ողջ ներբանի(տակացուն) երկայնքով և գործում են որպես ամորտիզացնող բարձիկներ, արձագանքելով շարժման բոլոր փուլերին։ Դրանք նվազեցնում են ոտքի ճնշումը գետնի վրա, դարձնելով քայլելը աներևակայելի հարմարավետ: Առավելություն: Փափուկ, թեթև, ճկուն

XTORS- Zero Gravity
Այս մոդելների ներբանը(տակացուն) բաղկացած է երկու տարբեր խտություններից կազմված շերտերից: Հարվածակլանիչ տեխնոլոգիան թույլ է տալիս հաղթահարել անհարթություններն ու խոչընդոտները: Ներբանի(տակացուն) արտաքին շերտի առանձնակի փափկությունը թույլ է տալիս էլ ավելի թեթև և փափուկ դարձնել քայլերը Իսկ ներբանի(տակացուն) վրա առկա ռետինային տարրերը հաղորդում են էլ ավելի շատ կպչունություն հատակին

+Grip
+Grip-ը ներբան է(տակացուն), ստեղծված Ջեօքսի կողմից, որը կապահովի օպտիմալ կպչունություն ցանկացած մակերեսի վրա, լինի չոր թէ թաց: Այն ստեղծված է հատուկ ռետինից որը հաղորդում է առանձնակի կպչունություն արտաքին մակերեսների վրա:

Aerantis
Պերֆորացված (փոքր/մեծ անցքերով) ռետինե ներբանի(տակացուն) հիմքով ստեղծված մոդելներ, որոնք առանձնանում են իրենց շնչողականությամբ և հարմարավետությամբ: Միևնույն ժամանակ այս մոդելների հատուկ մեմբրանի շնորհիվ նրանք ջրակայուն են, ինչի շնորհիվ ոտքերը մնում են չոր և ապահով : Բացի այդ շնչում է թէ ներսից և թէ դրսից

Nebula
3D համակարգով շնչող, Ջեօքսի առավել հայտնի մոդելներն են, որոնք հարմար և ճկուն են, նախատեսված առօրյա օգտագործման համար: Մոդելները բացի նրանից որ օժտված են առանձնակի շնչողականությամբ, նրանք նաև ջրակայուն են:

AMPHIBIOX
Տեխնոլոգիա, որը պատենտավորված է Ջեօքսի կողմից, ինչը ապահովում է լիարժեք ջրակայունություն կոշիկներին անկախ նրանից թէ ինչ կաշվից կամ կտորից է պատրաստված: Այս տեխնոլոգիայի շնորհիվ է որ կարող ենք վստահաբար ասել, որ կոշիկների վերնամասը պատված է հատուկ պաշտպանիչ մեմբրանով որը ամբողջովին ջրակայուն է դարձնում կոշիկները: