SCARPE MULTIBRAND
Scarpe Multibrand-ը հիմնադրվել է 2022 թվականին՝ ստեղծելով կոնցեպտ, որը հասանելի է բոլորին՝ առաջարկելով կոշիկների ընտրության լայն և բազմազան հնարավորություն։
Scarpe Multibrand-ը մեզ ավելի է մոտեցրել հայտնի, որակյալ և նորաոճ կոշիկների բրենդերին։
Ընկերությունը ներկայացնում է մի շարք եվրոպական հանրահայտ կոշիկների բրենդեր, ինչպիսիք են Geox, Ecco, Clarks, Timberland, Nero Giardini, Liu Jo, Riker, Pepe Jeans և այլ բրենդներ։
Scarpe Multibrand-ից կկարողանաք կատարել տարբեր ճաշակի և նախասիրություններին համապատասխան գնումներ՝ Ձեր, Ձեր երեխաների և ընտանիքի բոլոր անդամների համար՝ առօրյա ոճից մինչև դասական:
Տեսականին առանձնանում իր բարձր որակով, դիմացկունությամբ և ոճային լուծումներով։
Scarpe-ի խանութ-սրահները կարող եք գտնել Երևանի մոլլերում և կենտրոնում։
Մեր ընկերության առավելություններն են՝
- տեսականու բազմազանությունը, բարձր որակը և դիմացկունությունը
- հնարավորություն ծանոթանալու մի շարք հանրահայտ և բազմազան բրենդների տեսականուն առանց խանութներով երկար շրջելու, այցելելով ընդամենը 1 խանութ-սրահ կամ կայք
- մեր խանութ-սրահները կարող եք գտնել Երևանի գրեթե բոլոր մոլլերում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր համայքների բնակիչներին մոտենալ իրենց նախընտրած մասնաճյուղ և կատարել հարմարավետ գնումներ
- պարզ և հարմար կայքի առկայություն, որի շնորհիվ կարող եք հաշված վայրկյանների ընթացքում գրանցել առցանց պատվերներ
- արագ առաքում Երևանում՝ տեղում փորձելու և վերադարձի հնարավորությամբ
- դռնից դուռ առաքում Հայաստանի բոլոր մարզերում 1-3 աշխատանքային օրվա ընթացքում
- բարձրակարգ և հոգատար սպասարկում
- փոխհատուցում ապրանքների գործարանային վնասվաքների դեպքում
- եվրոպական գներին մոտ արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խնայել ձեր ժամանակը և արտերկրից պատվերներ կատարելու փոխարեն գնել Հայաստանից՝ ունենալով փորձելու և ետվերադարձի հնարավորություն
Հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները ՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ապրանքների լայն տեսականի ՝ հնարավորինս հասանելի գներով:
Մեր թիմը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի բավարարի նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդների պահանջները։



CARPISA
Carpisa-ն հիմնադրվել է 2001 թվականին Իտալիայում և արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Այսօր ապրանքանիշն ունի հարյուրավոր խանութներ ամբողջ Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում:
Carpisa-ն առաջարկում է իտալական դիզայն ունեցող ֆունկցիոնալ ապրանքների լայն տեսականի առօրյա կյանքի և ճանապարհորդությունների համար:
Անկախ նրանից, թե փնտրում եք աքսեսուար աշխատանքի, հանգստի կամ ճանապարհորդության համար, Carpisa-ի բազմազան տեսականուց կկարողանաք գտնել Ձեր կարիքներին և ճաշակին համապատասխան մոդել։
Այստեղ կարող եք գտնել`
- նորաձև և էլեգանտ պայուսակներ, ուսապարկեր, դրամապանակներ և աքսեսուարներ
- պրոֆեսիոնալ արտադրանք, ինչպիսիք են համակարգչային պայուսակներ, ուսապարկեր և աքսեսուարներ
- ամուր ճամպրուկներ, սայլակներ, ճամփորդական պայուսակներ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն ձեր հանգիստը:
Carpisa-ի առաքելությունն է առաջարկել հաճախորդներին լայն տեսականի հասանելի գնով և հարմար կյանքի ցանկացած իրավիճակների համար։
Յուրաքանչյուր մոդել պատրաստված է բարձրորակ նյութերից և մանրուքների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ ՝ ապահովելով ֆունկցիոնալություն և ամրություն, միևնույն ժամանաակ պահպանելով գեղեցիկ և ոճային տեսք։
Carpisa-ն ակտիվորեն իրականացնում է բնապահպանական նախաձեռնություններ։ Իր “Green Oriented” փիլիսոփայության և Pianoforte Group-ի հետ համագործակցության շրջանակներում բրենդն օգտագործում է միայն վերամշակված և էկոլոգիապես մաքուր նյութեր։
Carpisa գիտահետազոտական լաբորատորիան մշտապես զբաղվում է նոր նյութերի փորձարկմամբ և վերլուծությամբ, ինչպես նաև նոր տեխնիկական լուծումներով շարունակական հետազոտություններով և փորձարկումներով ՝ նպատակ ունենալով բարձրացնել օգտագործվող նյութերի ամրությունը, թեթևությունը և գործառնական բնութագրերը:
Բրենդի համար կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ սպառողը կարող է իրեն հարմարավետ զգալ և օգտվել արտադրանքի գնի և որակի գերազանց հարաբերակցությունից։


