Արդեն հոկտեմբերն է, իսկ դա նշանակում է, որ աշնանային կոշիկներով զինվելու ճիշտ ժամանակն է։
Ցանկացած կերպարի կարևոր էլեմենտներից մեկը հենց կոշիկն է, իսկ աշնանն այն ընտրելն ավելի բարդ է, քանի որ կոշիկը պետք է լինի ոչ միայն թրենդային և գեղեցիկ, այլ նաև հարմարավետ և դիմացկուն։
Այս տարվա թրենդները շատ բազմազան են՝ վառ և դետալներով հագեցած համարձակ մոդելներից մինչև դասական և էլեգանտ մոդելներ, իսկ դա նշանակում է, որ ցանկացած կերպարի համար հնարավոր է գտնել համապատասխան թրենդային կոշիկ և ունենալ տպավորիչ տեսք։
1. Սկսենք բոլորի կողմից շատ սիրված լոֆերներից, որոնք դեռ մնում են ակտուալ։ Լոֆերները հիանալի համադրվում են ինչպես ջինսե տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների և զգեստների հետ։
2. Կաշվե կիսաճտքավոր կոշիկները ևս մեկ չհնացող թրենդ են։ Մի խնայեք այս կոշիկների գնման վրա, դրանք ամենապրակտիկն են և պետք է լինեն որակյալ։
Այս տարի նորաձև են ավելի հաստ և կոպիտ ներբաններով մոդելները։
Գույներից նախապատվությունը կարող եք տալ մուգ երանգներին՝ սև, շագանակագույն, մուգ կապույտ, բուրգունդի։
Գեղեցիկ են համադրվում հատկապես ջինսե տաբատների, դասական վերարկուների և լայն կարդիգանների հետ։
3. 2025-2026 թվականի թրենդներից են վառ ներբաններով մոդելները։
Նույնիսկ ամենահասարակ մոդելներն այս սեզոնում կարող են ունենալ վառ և արտահայտիչ ներբաններ։
Այս կոշիկների շնորհիվ առօրյա կերպարը կարող է դառնալ աչքի ընկնող և ոճային։
4. Դուտիկներ՝ կատարյալ տարբերակ բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են հարմարավետություն, բայց ցանկանում են հետևել նաև նորաձևությանը։ Այս մոդելները կարող եք համադրել սպորտային կերպարների հետ և կրել առօրյայում։
5. Զամշե մոդելները միշտ են ակտուալ և 2025 թվականը բացառություն չէ։
Գույներից նախընտրելի են ավելի տաք երանգները, իսկ մոդելները բազմազան են։
Կարող եք համադրել ջինսե տաբատների, թեթև վերարկուների կամ ավելի ազատ ոճի հագուստի հետ։
Հիշեք, որ որակյալ զամշե կոշիկը կերպարը դարձնում է ավելի թանկարժեք։
6. Սպորտային կոշիկները վերջին տարիներին դարձել են ունիվերսալ։
Եթե ժամանակին դրանք կրում էին միայն ջինսե տաբատների կամ սպորտային հագուստի հետ, ապա հիմա հաճախ կարող ենք հանդիպել նաև դասական կոստյումների կամ զգեստների հետ համադրություններ։
Իսկ տաք սպորտային կոշիկներն ամենամեծ սերը և պահանջարկը վայելողներից են։ Տեսականին բազմազան է, հարմարավետ և տաք։
7. Ռետրո կեդեր
Այս սեզոնի նորաձև երանգներն են՝ բորդո, լեոպարդ, բեժ և շագանակագույն։ Այս կոշիկները համապատասխան են ինչպես զբոսանքի և ընկերական հավաքույթների համար, այնպես էլ գրասենյակային աշխատանքի։ Կարող եք համադրել լայն կամ սպորտային տաբատների կամ պլիսե կիսաշրջազգեստների հետ։
8. Դեռևս մի քանի սեզոն առաջ թրենդային դարձած թոփսայդերները դեռ չեն թուլացնում իրենց դիրքերը։
Այնպես որ, եթե արդեն ունեք այս մոդելներից հանգիստ կարող եք թողնել Ձեր զգեստապահարանում, իսկ եթե ոչ, ապա խորհուրդ ենք տալիս ձեռք բերել։
9. Սրածայր և ցածրակրունկ մոդելները տարիներով փորձված ամենահարմար և պրակտիկ մոդելներից են։
Կարող են լինել ինչպես կոշիկներ, այնպես էլ կիսաճտքավորներ։
10. 2025 թվականի թրենդային կոշիկների ցանկը եզրափակենք ուղղանկյուն քթով մոդելներով։ Դրանք ոճային են և միևնույն ժամանակ հարմարավետ։ Ուղղանկյուն քիթը հաղորդում է մինիմալիստիկ տեսք և վիզուալ երկարացնում է ոտքերը։ Կարող եք համադրել դասական տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ։
Եվ մեկ խորհուրդ, կոշիկներ ընտրելուց ոչ միայն հետևեք թրենդներին, այլ նաև հաշվի առեք ձեր կազմվածքի առանձնահատկությունները և կյանքի ռիթմը։ Եվ մի մոռացեք, ցանկացած կոշիկ կարող է լինել գեղեցիկ, եթե այն ճիշտ համադրվի հագուստի և կերպարի հետ։