2026 թվականի գարնան նորաձևությունը համադրում է հարմարավետությունն ու էլեգանտությունը։ Դիզայներները վերադառնում են դասական մոդելներին՝ ավելացնելով ժամանակակից դետալներ։
Ահա 2026 թվականիի կոշիկի թրենդները՝
Նեղ սնիքերներ
Ծավալուն (chunky) սնիքերները աստիճանաբար իրենց տեղը զիջում են նրբագեղ, ցածր մոդելներին։ Թեթև, բարակ և նեղ սնիքերները ավելի էլեգանտ տեսք ունեն և հեշտ են համադրվում ջինսերի, զգեստների կամ կոստյումների հետ։
Mary Jane կոշիկներ
Այս դասական կոշիկները կրկին շատ մեծ պահանջարկ ունեն։ Ժամանակակից տարբերակները հաճախ ունեն սուր քիթ, մետաղական դետալներ կամ թարմացված սիլուետներ։ Mary Jane-երը ստեղծում են կանացի և ժամանակից ոճ, որը հիանալի համադրվում է զգեստների, ջինսերի և դասական ոճի հագուստի հետ։
Սլինգբեք կոշիկներ կամ բաց կրունկով կոշիկներ
Սլինգբեք կոշիկները այս գարնան ամենաէլեգանտ ընտրություններից են։ Դրանք համադրում են հարմարավետությունն ու նուրբ, կանացի տեսքը։ Այս կոշիկները կատարյալ են ինչպես միջոցառումների համար, այնպես էլ առօրյա գեղեցիկ կերպարների։
Լոֆերներ
Լոֆերները շարունակում են մնալ գարնան ամենաթրնդային մոդելներից մեկը։ 2026 թվականին հատկապես մեծ պահանջարկ ունեն փափուկ կաշվից պատրաստված մոդելները։ Դրանք համադրում են հարմարավետությունն ու գեղեցիկ տեսքը և հարմարեն ինչպես առօրյա, այնպես էլ ավելի դասական կերպարների համար։
Մյուլներ
Մյուլները շատ հարմար են հատկապես առօրյայում։ Դրանք համադրում են հարմարավետությունն ու անկաշկանդ էլեգանտությունը և հատկապես հարմար են գարնան տաք օրերի համար։
Պերֆորացված (ծակոտկեն) հյուսվածքներ
Այս գարնանը պերֆորացված դիզայնը հանդիպում է գրեթե ամենուր՝ ավելացնելով թե՛ տեսողական հետաքրքրություն, թե՛ գործնականություն։ Այս դետալը ստեղծում է ավելի թեթև և շնչող զգացողություն, որը իդեալական է ավելի տաք եղանակի համար։
2026 թվականի գարնանային կոշիկների թրենդները բազմազան են։ Կանացի Mary Jane-ներից և էլեգանտ սլինգբեքներից մինչև շնչող սնիքերներ և գործնական լոֆերներ՝ սեզոնը առաջարկում է տարբերակներ յուրաքանչյուր ոճի համար։
Geox, Clarks, ECCO և Timberland բրենդներն արդեն իրենց հավաքածուներում ներկայացնում են այս թրենդներից շատերը՝ հնարավորություն տալով հեշտությամբ թարմացնել ձեր զգեստապահարանը՝ ընտրելով միաժամանակ նորաձև և հարմարավետ կոշիկներ։











